Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 3-5-ը` առանց տեղումների եղանակ։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` այսօր տեղումներ չեն գրանցվի միայն Սյունիքում և Արցախում, իսկ վաղը` դեկտեմբերի 2–ին, տեղումն առատ է լինելու ամենուր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







