Երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, ավերածություններ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ՝ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»,- հայտնել է Բաղդասարյանը։
Նշենք, որ այսօր երկարաշարժ է գրանցվել Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







