Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:48

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման» օրենքի նախագծին

Աժ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման» օրենքի նախագծի հետ կապված մի քանի կետերի։

Նա, մասնավորապես, անդրադարձել է այն դեպքերին, երբ վարորդները չհամաձայնելով ավտոտոսուչների հետ, կդիմեն վարչական դատարան. «Եվ այսպես, եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է, ասենք, 2 հազար դրամ, բայց դուք վստահ եք, որ այդ օրինախախտումը չեք կատարել, բողոքարկելու և վարչական դատարան դիմելուց առաջ խորը շունչ քաշեք։ Որովհետև, եթե նախկինում վարորդները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, հիմա վարչական դատարան դիմելու և բողոքարկելու համար պիտի վճարեն 4 հազար դրամ։ Անգամ, եթե ձեզ տուգանել են հազար դրամ, բայց դուք պետավտոտեսուչի գրած ակտը ուզում եք բողոքարկել, պետք է վճարեք 4 հազար դրամ»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մշակած օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր:

Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+