Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:58

Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները

Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում ամփոփվեցին Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի կայքից:

Մրցանակաբաշխությունը ևս մեկ անգամ արժևորում է փրկարարի մարդասիրական գործունեությունը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են բոլոր անվանակարգերում ներկայացված ծառայողների և ստորաբաժանումների վերաբերյալ ներկայացված նյութերը և ըստ այդմ որոշվել են լավագույնները:

Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել.

•«Լավագույն հրշեջ-փրկարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց փ/ծ սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանը, ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ինչպես նաև` փ/ծ ավագ Բագրատ Էդուարդի Եղիազարյանը, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության №5 ՀՓՋ օղակի հրամանատար:

•«Լավագույն փրկարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց փ/ծ ավագ ենթասպա Աղասի Տիգրանի Ավետիսյանը` ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ:

•«Լավագույն լեռնափրկարար» անվանակարգում հաղթեց փ/ծ ավագ Ռոման Էդվարդի Խաչատրյանը` ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ:

•«Լավագույն ջրափրկարար» անվանակարգում` փ/ծ ավագ Նարեկ Յուրիկի Բաբայանը` ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ:

•«Լավագույն հերթափոխի պետ» անվանակարգում` փ/ծ ենթասպա Արսեն Ժիրայրի Ավագյանը` ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի ՀՓՋ հերթափոխի պետ:

•«Լավագույն խմբի պետ (հրամանատար)» անվանակարգում` փ/ծ կապիտան Հայկ Մանվելի Դավթյանը` ՓԾ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ խմբի պետ:

•«Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՓԾ Լոռու ՄՓՎ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:

•«Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը:

•«Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+