Երևանցիների 48%-ը բացասական են գնահատում նախկին նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը։ Այս մասին այսօր հատնեց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով երևանցիների շրջանում «GALLUP International»-ի հարցման տվյալները։
Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է հունվարի 24-ից փետրվարի 2-ը, հարցմանը մասնակցել է 800 քաղաքացի։ Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով։
«Գնահատեք ՀՀ պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանի կատարած աշխատանքը պաշտոնավարման տարիներին» հարցին՝ երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ․
▪️ «Լիովին դրական» — 2.6%
▪️ «Ավելի շուտ դրական» — 20.4%
▪️ «Ավելի շուտ բացասական» -17.8%
▪️ «Ընդհանրապես բացասական» — 30.5%
Երևանցիները հաջորդ նախագահի իրենց նախապատվություններում առաջին տեղում նշել են Արամ Սարգսյանին (3.7%), նրան հարջորդում են Վահագն Խաչատուրյանը (2.4%) և Ռոբերտ Քոչարյանը (0.7%). բացարձակ մեծամասնություն են կազմում չկողմնորոշվածները (69%):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







