Երևանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետեր են ընտրել։
Փոխքաղաքապետեր ընտրվեցին առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանն աշխատանքից ազատման դիմումներ էին գրել այն բանից հետո, երբ քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







