Այսպիսով, մենք մտնում ենք առնետի տարի: Հնչում է, թերևս, ոչ շատ ռոմանտիկ, բայց շատ խոստումնալից!
Աստղագուշակները պնդում են, որ գալիք տարին խոստանում է բարգավաճում, բարեկեցություն, հաջողություն բոլոր նախաձեռնություններում։
Նրանք վստահեցնում են, որ Առնետների տարին բարենպաստ է շենացման, նոր տան հիմքի ձևավորման համար։ Եվ եթե դա նշանակում է Նոր Հայաստան, ինչպես այժմ ընդունված է ասել, եկեք բոլորս միասին, շենացնենք մեր ընդհանուր տունը։
Մենք մեր գեղեցիկ երկրի բոլոր բնակիչներին երկաթյա առողջություն ենք մաղթում՝ հարիր տարվա սպիտակ երկաթե առնետին, սեր, բարություն և գթասրտություն, ուժ և վճռականություն՝ փոխելու Ձեր կյանքը դեպի ավելի լավը։ Եվ ամենակարևորը՝ լավատեսություն և հավատ, որ մեզ մոտ ամեն բան կստացվի։
Որպեսզի մեր քաղաքների փողոցներում շրջեն ոչ թե ջղաձիգ, հավերժ ինչ-որ բանից դժգոհ կերպարներ՝ մռայլ ու մտահոգ դեմքերով, այլ բարյացակամ ու ինքնաբավ քաղաքացիներ։
Այստեղ կարևոր է հասկանալ, որ մեր կյանքի որակը մեծապես կախված է մեզանից։ Երկար ու համառորեն աշխատել մեզ վրա, իսկ քննադատությունն ուղղորդել կառուցողական գործողությունների․ դա է հաջողության գրավականը։
Հասարակությունը բազմաշերտ է և բազմակողմանի, և հենց մենք դադարենք էմոցիոնալ արձագանքել շրջապատի և իշխանությունների գործողություններին, պատրաստ կլինենք փոխզիջումների գնալ ի շահ և դատել քաղաքացիների, իշխանության և ԶԼՄ-ների աշխատանքի արդյունքների հիման վրա, լարվածության աստիճանը, որոշ դեպքերում և անհանդուրժողականության աստիճանը կնվազի։
Իսկ առայժմ Armenia Today-ը գնում է ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների արձակուրդների։
Մենք հրաժեշտ ենք տալիս, սակայն, մի քանի օրից՝ հունվարի 8-ից, արդեն նոր՝ 2020-ին մենք կվերադառնանք նոր գաղափարներով, նոր խորագրերով, նոր նախագծերով։
Այնպես որ, ընկերներ, մինչև հանդիպում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



