Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:29

Արմեն Գրիգորյանը գիրք է գրում «թավշյա հեղափոխության» մասին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շուրջ 1,5 տարի իր ազատ ժամանակը հիմնականում ծախսել է «թավշյա հեղափոխության» մասին գիրք գրելու վրա: Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյբուքյան իր էջում։

«2018 ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էի գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իմ փորձառությունը։ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին»,- նշել է նա։

Գրիգորյանը կարծում է, որ հետաքրքիր աշխատանք է ստացվել, քանի որ փորձել է նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել քաղաքական ու քաղաքացիական այն շարժումների մասին, որոնք ձևավորվել են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ, փողոցային առաջին ակցիաների, հուսահատությունը ճեղքելու պայքարի, Հատուկ քննչական ծառայությունում իր ունեցած փորձության, հեղափոխության հաղթանակի և շատ այլ բաների մասին։

«Այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նաև հեղափոխության մասին իմ հայացքով գրված պատմության մեջ ամեն մեկը կկարողանա գտնել ինքն իրեն այդ օրերին։

Հույս ունեմ՝ Հեղափոխության երկու ամյակին կկարողանամ արդեն ամբողջությամբ պատրաստի գիրքը հանձնել ձեր դատին»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+