Հանրապետության տարածքում հունվարի 16-20-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 16-17-ը` գիշերային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -4աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +6 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -12 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +1 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -5 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +6 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -1-ից մինչև +5 աստիճան տաքություն, իսկ Տավուշի մարզում՝ -3 աստիճանից մինչև +4 աստիճան տաքություն։
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







