Այսօր՝ հունվարի 25-ին Կապանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում օլիգարխիայի դրսևորումներին։
Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս և սրա ապացույցն է այն, որ 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







