ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու այստեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նիկոլ Փաշինյանը եղել է Գեղամասար համայնքում, այնուհետև Վարդենիսում հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։
«Բոլորիս շնորհավորում եմ հայոց հաղթանակած, փառապանծ բանակի 28-րդ տարեդարձի առիթով: Համոզված եմ, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ բոլորիս ունեցած հպարտությունն ամեն օրվա, շաբաթվա հետ աճելու է մեր բոլորի աշխատանքով, ապագայի նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ հավատարմությամբ»,- ասաց Փաշինյանը:
Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







