«Տոբոլի» դարպասապահ Էմիլ Բալաևը և թիմի ղեկավարությունը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ավելի վաղ Բալաևը հայտարարել էր, որ հրաժարվում է հանդես գալ թիմի նոր գլխավոր մարզիչի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է Marzik պարբերականը։
Այն ժամանակից ի վեր, երբ Գրիգորի Բաբայանը գլխավորեց ղազախական ակումբը (դա տեղի ունեցավ ընթացիկ մրցաշրջանում), Բալաևը չի մարզվել թիմում: Դարպասապահը բաց է թողել «Տոբոլի» առաջին հավաքը ԱՄԷ-ում ևԹուրքիայում աշխատել է անհատական ծրագրով՝ իբր վնասվածքի պատճառով։ Իսկ այժմ հեռացել է ակումբից։
Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստը «Տոբոլի» հետ պայմանագիր է կնքել նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Այդ ընթացքում Էմիլը մասնակցել է 36 հանդիպման և բաց է թողել 22 գոլ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







