Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել 99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ և հայտնել, որ նրանցից երեքը ունեն միջին ծանրության կոտրվածքներ, կյանքին սպառնացող վտանգ չկա, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով։
«Ներկայումս բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է ԱՆ մամուլի խոսնակը:
Նշենք, որ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







