Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:34

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրճատումներ են սպասվում

Տեղեկությունն այն մասին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրճատումներ են սպասվում, որը շրջանառվում էր դեռ մեկ տարի առաջ, թերևս հաստատում է գտնում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել գերատեսչության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը փորձել է այնպես անել, որ օպտիմալացումը չանդրադառնա մարզերի վրա։

Այսպես, փրկարարներին, օրինակ, ընդհանրապես չեն կրճատի։ Օպտիմալացումն անցկացվում է ղեկավար կազմի կրճատման տրամաբանությամբ՝ ստորին օղակի աշխատակիցների թվի մեծացման հաշվին։

«Ստորին օղակի թվի մեծացումը կանդրադառնա նաև աշխատակիցների աշխատավարձի վրա, իհարկե, նվազման միտումով, սակայն տարբերությունն այնքան էլ էական չի լինի», — հավաստիացրել է Ցոլակյանը:

Միաժամանակ Ցոլակյանը նշել է, որ ՊՈԱԿ-ները օպտիմալացման արդյունքում կփակվեն, իսկ աշխատակիցները կտեղափոխվեն այլ բաժիններ, ինչին վերջիններս տվել են իրենց գրավոր համաձայնությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ 2020 թվականին ԱԻՆ ֆինանսական հնարավորությունները 2019 թվականի համեմատությամբ մեծացել են 2,7 մլրդ դրամով՝ անցնելով 15 մլրդ դրամից: Ընդ որում, ըստ նրա՝ գումարի մեծ մասն ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին:

ԱԻՆ խոսքով՝ Հայաստանն անցյալ տարի Ճապոնիայի կառավարությունից նվեր է ստացել 10 ամենագնացներ, 3 ավտոսանդուղքներ, 1 վերանորոգման ավտոմեքենա, 10 հրշեջ մեքենա, իսկ վերջերս՝ ևս 22 հրշեջ մեքենա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+