Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի օպերային թատրոնում կայացած SemperOpernball համերգին կատարել է Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
Հայ երգչուհու կատարումը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Գերմանիայի կենտրոնական հեռարձակող ընկերությունը։
Նշենք, որ Դրեզդենի օպերայի «SemperOpernball» սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
Նշենք, որ փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում պետք է ելույթ ունենային և՛ Յուսիֆ Էյվազովը, և՛ Ռուզան Մանթաշյանը, որի հետ պարահանդեսի կազմակերպիչները բանակցություններ էին վարում 2019 թվականի հոկտեմբերից։ Սակայն հունվարի 13-ին Ռուզանի շահերը ներկայացնող գործակալությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որտեղ հաղորդվում էր, որ միջոցառմանը մասնակցելու մասին պայմանավորվածությունը չեղարկվել է: Պատճառը ադրբեջանցի երգիչ, Աննա Նետրեբկոյի ամուսնու հրաժարումն է հանդես գալ Հայաստանի քաղաքացի Ռուզան Մանթաշյանի հետ։
Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին: Ավելի ուշ SemperOpernball–ի ղեկավարությունը հարցը լուծեց, և երգիչները փետրվարի 7-ին ելույթ ունեցան նույն բեմում։
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...