Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թվականին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց: Այնուհետև ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավորի» կոչմամբ:
Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2016-ի ապրիլի 2-ի գիշերը 04:30-ին Նորայրը զանգահարել է եղբորը ու ասել. «Պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»,- պատմել է եղբայրը՝ Միշա Գասպարյանը։
2016 թ.-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով Նորիկ Գասպարյանը տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող հակառակորդին՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Նորիկը զոհվել է Ջրականում՝ (Ջաբրայիլ) մարտի դաշտում։ Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







