Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:06

Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով

Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում: Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով: Այս մասին հայտնել է Երաևնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Էրեբունի» ընկերության աշխատակիցներն ասում են՝ գործը միայնակ գլուխ բերել չէին կարող: Երևանի քաղաքապետարանի օգնությամբ են մոտակա բլուրներից մոտ տասը միավոր տեխնիկայով հողն այստեղ տեղափոխել:


«Աղբավայրի տարածքն այս ամբողջն է՝ մոտ 32 հա, սև հողերը, որ երևում է, խորհրդային տարիների աղբն է, մյուս հատվածները հողածածկ են արդեն: 2019թ. արվեց գործի մոտ 50 տոկոսը, այս տարի արդեն 70 տոկոս դարձավ հողածածկ տարածքը: Անկեղծ ասած, երբևէ այսպիսի օգնություն չի եղել մեզ: Ըստ անհրաժեշտության՝ քաղաքապետարանը տրամադրում է համապատասխան տեխնիկա:»,-ասում է «Էրեբունի» ՍՊԸ հարթակի կառավարիչ Վահրամ Կարապետյանը:


Աղբավայրի մի հատվածը շարունակում է բաց մնալ: Այստեղ ամեն օր կուտակվում է մոտ 1000 տոննա աղբ: Երևանի քաղաքապետարանի «Նոր աղբավայր» ընկերության պատասխանատուներն ասում են՝ տարածքի մեծ մասի հողածածկումը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչև կկառուցվի նոր աղբավայր: Առայժմ մրցութային գործընթաց է. նախատեսվում է փակել հին աղբավայրն ու կառուցել նորը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Մինչև այդ, քաղաքային իշխանությունը շարունակում է 3 տարի առաջ սկսած աշխատանքները:


«2019թ. աղբավայր մտնող և դուրս եկող ճանապարհն ասֆալտապատվել է, լուսավորությունը քաշված է: Պահակակետ է կառուցվել»,- նշում է Աղբավայրի պատասխանատու Բորիս Ավագյանը:


Աղբավայրի ամբողջ տարածքն էլ ցանկապատվել է: Թիթեղյա պատը տեղ-տեղ հասցրել են վնասել, ոմանց համար էլ այն գայթակղիչ գողոնի հասցե է դարձել: Քաղաքացիների համար հաճախ աննկատ մնացող աշխատանքներն իրականում քաղաքի աղբահանության ճիշտ ու արդյունավետ կազմակերպման մի մասն են: Նուբարաշենի աղբավայրը քաղաքի էկոհամակարգի գլխավոր խնդիրներից է, որին քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին վերջնական լուծում տալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+