Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված EP2D շարքի երկու նոր էլեկտրագնացքների շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
Իր ելույթում Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը նշել է, որ նորացված ներդրումային ծրագրի շրջանակներում ռուսական կողմի լայնածավալ ներդրումները Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներում լրացուցիչ խթան կհաղորդեն ինչպես ընդհանուր առմամբ հանրապետության տնտեսության զարգացմանը, այնպես էլ դրական ազդեցություն կունենան նրա զբոսաշրջային գրավչության բարձրացման վրա:
Հատուկ պատվերով Հայաստանի համար արված ևս երկու էլեկտրագնացքների ժամանումը, որոնք հագեցած են հարմարավետ ուղևորությունների համար անհրաժեշտ ամեն ինչով, հերթական քայլն է շարժակազմի ամբողջական թարմացման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։













