Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:41

Առաջիկայում կլինի նոր դիզայնով պարեկային ծառայության ավտոմեքենա

Առաջիկայում կլինի նոր դիզայնով պարեկային ծառայության ավտոմեքենա

Պարեկային ծառայությունն ընդլայնվում է. Շիրակի և Լոռու մարզերի համար կանցկացվի ընդունելություն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը։

Նա հայտնեց, որ ուսումնառության ընթացքում պարեկային ծառայողները վարձատրվում են։

«Պետպատվերի շրջանակներում սովորողը, որպես սովորող հրամանագրվելու պահից սկսած՝ համարվելու է ոստիկանության ծառայող և նույն օրենքի դրույթով ստանալու է նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն։ Ոչ միայն պարեկային ծառայողների հնգամսյա ուսումն է անվճար, այլ նաև յուրաքանչյուր ամիս կստանան 68 հազար դրամի չափով վարձատրություն: Իսկ ոստիկանության գործող ծառայողները, որոնք կանցնեն մրցույթով, կստանան օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը, կպահպանվի նրանց աշխատավարձը»,- մանրամասնեց Մարկոսյանը:

Ասուլիսին ներկա Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի։ Նա ընդգծեց, որ առաջիկայում կլինի նոր դիզայնով պարեկային ծառայության ավտոմեքենա։

«Ծառայության մեկնարկից ի վեր երկրորդ ամենամեծ քննադատությունը եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը։ Թե՛ դիզայնի, թե՛ լոգոյի հետ կապված Ոստիկանության կողմից հայտարարվել էր բաց մրցույթ, արդյունքում ընտրվել է այն տարբերակը, որը կա այսօր։ Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, քանի որ բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել թե՛ իր գործառույթներով, թե՛ իր ամենօրյա քայլերով, թե՛ ձևավորմամբ։ Նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևանում ծառայության են անցել նոր պարեկային ծառայության աշխատակիցները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+