Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը, պատասխանատուները վստահեցնում են՝ ջուր կտան

Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը, պատասխանատուները վստահեցնում են՝ ջուր կտան

Վաղն առավոտյան Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի ոռոգման ջրի մատակարարումը կվերականգնվի։ Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։

 Նա հայտնեց, որ  պլանային անջատումներով պայմանավորված՝ 3 օր է՝ Էջմիածնի գյուղերում ոռոգման ջուր չկա, ինչը վրդովեցրել է գյուղացիներին, և նրանք այսօր ոռոգման ջրի պահանջով փակել են Երևան- Արմավիր ավտոճանապարհը։

Այվազյանի փոխանցմամբ՝ մարզպետարանից մի քանի պատասխանատու գնացել է բողոքի ակցիայի վայր՝ հանդիպելու հողօգտագործողների հետ։ Ճանապարհը փակած գյուղացիների  հետ հանդիպման են գնալու նաև Ջրային կոմիտեից։

«Թեև Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ է իրականացվում, սակայն շոգ եղանակային պայմաններից ելնելով, ջուրը չի հերիքում, և գյուղացիները «նեղվել» են»,- պարզաբանել է մարզպետարանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։

Գյուղացիները դժգոհում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ-բանջարեղենը, իրենք էլ ֆինանսական մեծ վնասներ են կրում։

Էջմիածնի տարածաշրջանի գյուղացիները, սակայն, բացել են ճանապարհը և սպասում են ոլորտի պատասխանատուների ժամանմանը։ Նրանց խոսքով՝ եթե իրենց հարցերին հստակ պատասխաններ չտրվեցին, և ոռոգման ջուրն էլ այգիներն չհասավ, պատրաստ են կտրուկ քայլերի դիմել։

Հիշեցնենք նաև՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով Armenia Today-ի բարձրաձայնած ոռոգման ջրի բացակայության հարցը, նշել էր, որ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն կա, քանի որ Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է։

Բացի այս, Վահան Քերոբյանը հավելել էր, որ ոռոգման ջրի հարցը լուծելու նպատակով աշխատում են տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+