Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:10

Նման բան չի եղել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծելու մասին

Կառավարությունում այսօր լրագրողները Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին հարցեր են ուղղել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին։

Հարցին՝ ինչո՞ ւ եք ծեծել նրան՝ Խաչատրյանը նշել է․

«Բայց ո՞վ է ասում, որ ծեծի եմ ենթարկել»։  

Դիտարկմանը, թե Օձունի համայնքապետը հաստատել է, մարզպետն  արձագանքել է. «Եթե հաստատել է, դա փա՞ստ է։ Նման բան չի եղել, նման բան տեղի չի ունեցել»:

Հարցին՝ այդ դեպքում Օձունի համայնքապետն ինչի՞ հիման վրա է դիմել Ոստիկանություն, նա արձագանքել է՝ դիմել է, թող Ոստիկանությունը զբաղվի:

Հիշեցնենք, որ մարզպետարանի շենքում ծեծի ենթարկված Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը  մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր Արսեն Տիտանյանը։

Նա հիվանդանոցում բուժզննություն է անցնում և փոխանցել է, որ մեր հարցերին պատասխանել չի կարող։

Հիշեցնենք՝  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ գյուղապետին ծեծի են ենթարկել։

Արմեն Գևորգյանը նշել է, որ մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր հերթին հաղորդել է, որ  Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա հարուցել քրեական գործ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+