Այն դեպքը, որի առնչությամբ ուզում էին հարցաքննություն կազմակերպել, մեր գնահատմամբ, կրում է ընդգծված քաղաքական բնույթ, իրականացվում է ընդգծված քաղաքական հետապնդում. ՀՀ գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված ակցիայից հետո, լրագրողների հետ զրույցում՝ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Այս իրավապահ մարմինները հետևողականորեն, կատարելով քաղաքական իշխանության պատվերը, փորձում են ազատությունից զրկել և արհեստական քրեական գործեր հարուցել պայքարող տեսակի նկատմամբ: Դա իրենց չի հաջողվելու»,- ասաց Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







