Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:07

Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռնարկենք. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

Հանրային քննարկմանը մասնակցել են նաև Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, առևտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, Հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նախարար Բադասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Դատաիրավական ռազմավարությամբ նախանշված գործողություններին, հերթական բարեփոխումն է իրականացնելու՝ այս անգամ գումարի բռնագանձման մեխանիզմները բարելավելու նպատակով։ «Դատական համակարգի քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածության մեծագույն հատվածը՝ 70-80 տոկոս, վերաբերում է գումարի բռնագանձման պահանջով գործերին։ Հենց այդ գործերը դատական համակարգից դուրս հանելու կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռարկենք, և որ ամենակարևորն է, սա դիտարկելով որպես ծառայություն, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար այն պետք է դարձնենք հասանելի, մատչելի և ոչ ժամանակատար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ բարձրացված խնդիրները իրավակիրառների առաջարկների հիման վրա լուծում կստանան։

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ քննարկումն ուղղված է տվյալ ոլորտում կարիքների գնահատմանն ու հավաքագրմանը։ «Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիրներ։ Գիտենք նաև, որ Արդարադատության նախարարությունն ունի քաղաքական կամք այս ոլորտը բարեփոխելու համար։ Հետևաբար, շատ կարևոր է լսել Ձեր կարծիքը՝ որպես շահառուներ, հավաքագրել դրանք և ձևավորել օրակարգ՝ հետագա բարեփոխումնեի համար»,- ասել է Տիգրան Դադունցը և անցել օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։ Դրանք վերաբերել են նոտարական մակագրության թերթի կիրառման արդյունավետության բարձրացմանը, փոքր հայցագնով պահանջների դատական քննության ընթացքում հանդիպող խնդիրներին, ինչպես նաև փոքր հայցապահանջներով կայացված ակտերի հարկադիր կատարման խնդիրներին։

Կատարողական մակագրության թերթի ինստիտուտի առնչությամբ քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ յուրաքանչյուրն իրենց տեսանկյունից, որոնք առավելապես վերաբերել են գործարքների վավերացմանը, կողմերի ծանուցմանը, կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարմանը և այլն: Փոքր հայցապահանջների դատական քննության առումով քննարկում է ծավալվել պարզեցված վարույթի և արագացված դատաքննության կարգերի կիրառման հարցերի շուրջ, նշվել է նաև պարզեցված վարույթի և վճարման կարգադրությունների մեխանիզմների արդյունավետության մասին: Հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրների առնչությամբ տեղի ունեցած քննարկումը վերաբերել է ոլորտում սպասվող նոր փոփոխություններին։

Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվել է բարձրացրած բոլոր խնդիրների, հնչած գաղափարների վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնել Արդարադատության նախարարություն` հետագա օրենսդրական բարեփոխումների նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+