Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:46

Արցախցիների ճնշող մեծամասնության խնդիրները լուծված են․ Մեսրոպ Առաքելյան

Զոհվածների և վիրավորված զինծառայողների փոխհատուցման գործընթացը մի քանի փուլեր է անցնում, իրականացվում է նաև փորձաքննություն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Աառեքելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ փոխհատուցման գործընթացը դանդաղ է ընթանում։

«Առաջին և երկրորդ հաշմանդամության խումբ ունենալու պարագայում վիրավոր զինվորները ստանում են աջակցություն։ Սակայն, վիրավորման պատճառական կապը հաստատելու անհրաժեշտություն կա, այսինքն, որ վիրավորումը եղել է ռազմական գործողությունների ընթացքում»,-ասաց նախարարը՝ շեշետելով, որ այդ գործընթացի պարզեցման նախագիծն է ներկայացվել, և առաջիկայում գործընթացն ավելի արագ կլինի։

«Այս պահի դրությամբ մոտ 400 քաղաքացու մասով փորձաքննություն է իրականացվել, ու նրանք ստացել են հաշմանդամության խումբ, և գործընթացի պարզեցման շնորհիվ առաջիկայում հնարավորություն կունենան 1000 դրամների հիմնադրամից ավելի արագ տեմպերով փոխհատուցում ստանալ»,-ասաց նա։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Արցախում ոչ մի հումանիտար խնդիիր չկա՝ Մ․ Առաքելյանը նշեց, որ այսօր էլ է հաստատում իր խոսքերը․

«Այն աջակցությունը, որը տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է պատերազմի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար»։

Լրագրողի դիտարկմանը՝ եթե հիմա արցախցիներին հարցնենք՝ դուք սոցիալական և հումանիտար խնդիրներ ունեք, իրենք ասելու են՝ ո՞չ, նախարարն ասաց․ «Եթե պատրաստվում եք հարցում անել ամբողջ Արցախում, ես վստահեցնում եմ, որ ճնշող մեծամասնության խնդիրները լուծված են»։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+