ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված կարիքի հիման վրա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը տրամադրել է 192 միավոր էլեկտրատեխնիկա (հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, գազօջախ և այլն) նախարարության ենթակայության տակ գտնվող կացարաններում բնակվող արցախցիների կենցաղային կարիքները հոգալու համար։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկան տրամադրվել է հիմնադրամի հումանիտար օգնության ծրագրերի շրջանակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







