Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:00

Շուշիի գյուղերը շրջափակումից դուրս են եկել, բայց վիճակն անորոշ է

Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Հին Շենը, Մեծ Շենը, Եղծահողն այս գիշեր ադրբեջանական շրջափակումից դուրս են բերվել և դեռ հայկական կողմի վերահսկողության տակ են։

Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը և հստակեցրեց, թե ինչու է  ասում՝ «դեռ»։ Գյուղապետի խոսքով՝ այս գյուղերի ճակատագիրը անորոշ է և չգիտեն՝ իրենց առաջիկայում ինչ է սպասվում։

Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն, ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում  հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և «ազատել» Հին Շենը։

Իսկ դա հեշտ չի եղել։ 4 օր շարունակ թշնամու հետ բանակցելուց հետո է միայն հաջողվել ադրբեջանական կողմին հետ մղել։

«Գյուղեր, բարեբախտաբար, չեն մտել։ Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհը փակել են։ Հին Շենը շրջափակվել էր։ 3 օր կապ չենք ունեցել նրանց հետ։ Այս գիշեր արդեն ճանապարհը բաց է»,- մանրամասնեց նա։

Այդ օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ հայկական կողմից գերեվարվածներ կան։

Դավիթ Դավթյանը պնդում է, որ գերիների մասին տեղեկություններ չունի։ Գիտի, որ հայական գյուղերի շրջափակման հատվածներում գերիներ չենք ունեցել, մնացածից տեղյակ չէ։

Սպասողական վիճակում հայտնված գյուղացիների վախը սրտներում է, որ մի օր էլ ինչպես Հադրութի Հին Թաղերն ու Խծաբերդը, իրենց գյուղերն էլ կարող են թշնամուն հանձնվել։

«Մենք չգիտենք, կարող է այս հողերն էլ հանձնեն ըստ պայմանավորվածության, եթե  նման որոշում կա։ Մենք տեղյակ չենք, ինչպես միշտ ժողովրդին վերջին պահին են ասում, որ այդ հողերը  հանձնած են։ Վերևները միշտ խաբում են, ճիշտ չեն ասում»,- նկատեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հակառակորդը, կրկին խախտելով պայմանավորվածությունը, Շուշիի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող գյուղերի ուղղությամբ առաջացել էր։

Հիշեցնենք նաև, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ՝ պաշտպանության բանակը գերիների վերաբերյալ տեղեկությունները չի հաստատել ու նաև չի բացառել, որ ադրբեջանական աղբյուրներն այդ լուրերը տարածում են լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+