Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:50

Արցախում բնակվում է շուրջ 70 000 քաղաքացի. Ժիրայր Միրզոյան

Դեկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում բնակվում է շուրջ 70  000 քաղաքացի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ Արցախ վերադարձել են այն քաղաքացիները, որոնք բնակարաններ ունեն։ Հադրութի և Շուշիի բնակիչների կեցության խնդիրն Արցախի կառավարությունը ժամանակավոր լուծում է՝ վարձելով բնակարաններ, հնարավորության դեպքում, տեղավորելով հյուրանոցներում։

«Բնակարանային խնդիրներն ամենամեծ հարցն է, որն ամբողջության հնարավոր չէ լուծել։ Դրա  համար մենք արցախցիներին հորդորել ենք, որպեսզի նրանք, ովքեր Արցախում տունը կորցրել են, չվերադառնան։ Հայտնել ենք, որ կացարան գտնելուց հետո միայն վերադառնան»,- նշեց Միրզոյանը։

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձողների կացության հարցի լուծումը ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչև պետական բնակարանաշինության ծրագրի արդյունքներով տների ու բնակարանների տրամադրումը:

Արցախի բնակավայրերում լուծված չէ նաև էլեկտրաէներգիայի և գազի  խնդիրը, որի պատճառով Մարտունու շրջանի բնակիչները չեն վերադառնում։

Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Արցախի շրջաններն առաջիկա օրերին  ամբողջությամբ հոսանք և գազ կունենան։

Նախարարը խոստացավ Մարտունիում էլ  այդ խնդիրը կարգավորել, բայց ժամանակ է պետք, որ հոսանքի ենթակայանը  վերանորոգվի։

Նշենք, որ  ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալով՝ ավելի քան 34 հազար փախստական արդեն հասել է Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:

Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։  Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում:

Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+