Այսօր` նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։
Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերաբերյալ նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







