Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:37

«Ավրորա»-ն, ի աջակցություն Արցախի, հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Արցախին եւ հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին՝ AraratChallenge-ի հովանու ներքո։ Այս մասին հայտնում է «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Facebook-ի իր՝ ոչ պաշտոնական էջում։

Նախաձեռնությանը կարելի է միանալ եւ նվիրատվություն կատարել https://araratchallenge.com/ru կայքի միջոցով։

«Ավրորա»-ն շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել Արցախի այն բնակիչներին, ովքեր տուժել են պատերազմից եւ այժմ գտնվում են Արցախի և Հայաստանի տարածքում: Արդեն իսկ հաստատվել է 20 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմել է 102 մլն դրամ (200 հազար դոլար)։

Ծրագրերն իրականացվում են բարեգործական հիմնադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող ոչ կառավարական եւ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Հայտերն ընդունվում են հետևյալ հասցեով՝ [email protected]։

Բացի ֆինանսական հայտերից, նվիրատվություններից, ընդունվում են նաև կամավորական ու փորձագիտական օգնություն տրամադրելու կամ կամավորների ու մասնագետների օգնություն ստանալու հայտեր: Դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցանկը։

«Ավրորա» — ի կողմից ֆինանսավորվող արդեն իսկ հաստատված ծրագրերի ցանկը ներկայացված է ստորև․

Հրատապ մարդասիրական օգնություն ընտանիքներին և երեխաներին

Ստեփանակերտից և Արցախի այլ բնակավայրերից (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ) հարկադիր տեղահանված անձանց վերաբնակեցման աջակցության համար հատկացվել է 12 500 ԱՄՆ դոլար (6.4 մլն դրամ)

Շտապ մարդասիրական օգնություն Մարտակերտի շրջանի 7 գյուղերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմրավան, Նոր Հայկաջուր, Նոր Ջրաբերդ, Հովտաշեն) բնակիչներին՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

Հայաստանում գտնվող Արցախից ժամանակավորապես տեղահանված անձանց անկողնային պարագաների 1 000 կոմպլեկտների տրամադրում՝ 12 700 դոլար (6.5 մլն դրամ)

Արցախի բնակիչների համար 500 Տաք բաճկոնների արտադրություն Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ 12 000 դոլար (6.1 մլն դրամ)

Աջակցություն պատերազմի ժամանակ տուժած արցախցի 600 վերաբնակների («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ) օգնության ծրագրերին՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

Արցախից ժամանակավորապես վերաբնակված ընտանիքների համար 200 կալորիֆեր ձեռք բերելու համար՝ 2 500 դոլար (1.3 մլն դրամ)

Բժշկական օգնություն

Ստեփանակերտ քաղաքի Հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորումների վերականգնման օգնություն՝ 10 500 դոլար (5.4 մլն դրամ)

Աջակցություն Travelling Doctors of Armenia հիմնադրամին՝ Արցախի և Հայաստանի դժվարամատչելի շրջաններում վիրավորների (տեղաշարժման սահմանափակումներով) տանը բժշկական ծառայությունների կազմակերպման համար՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

Աջակցություն Արցախի շտապ բժշկական օգնության մեքենաների ձեռքբերմանը («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20000 դոլար (10.2 մլն դրամ)

Արցախում բնակվող ավագ սերնդի («Միասին» հիմնադրամի հետ համատեղ) քաղաքացիների համար Կենսական նշանակության դեղերի ձեռքբերում՝ 2 000 դոլար (1.0 մլն դրամ)

Արցախցի հարկադիր տեղահանված անձանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ) 55 պարզ մահճակալ ձեռք բերելու համար՝ 3000 դոլար (1.5 մլն դրամ)

Վերականգնում, սարքավորումներ

Աջակցություն Մարտակերտ քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերականգնմանը (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ 20 000 դոլար (10.2 մլն դրամ)

Մարտունու քաղաքապետարանի օգնությունը ռմբակոծություններից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 20 000 դոլար (10.2 մլն դրամ)

Աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար՝ 6 ամսվա ընթացքում անվճար հաց բաժանելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

Աջակցություն Ստեփանակերտում արցախցի վերաբնակիչների ժամանակավոր բնակության հանրակացարանների կահավորմանը՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությունը տեղական քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

Սնունդ

Սեւանում, Դիլիջանում, Երեւանում տեղավորված 166 անձանց համար սննդի կազմակերպման աջակցությունը 15 օրվա ընթացքում (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10 000 դոլար (5.1 մլն դրամ)

«Հայաստանի Տիրամայր» կաթոլիկ կենտրոնում (Գյումրի) բնակվող արցախցի 65 երեխաների և մեծահասակների սննդի տրամադրման աջակցություն 30 օրվա ընթացքում՝ 9 750 դոլար (5.0 մլն դրամ)

Առաջին անհրաժեշտության պարագաներ

Առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում՝ Հայաստան ժամանակավոր տեղափոխված 200 արցախցի ընտանիքների համար («Հույսի տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3000 դոլար (1.5 մլն դրամ)

Առաջին անհրաժեշտության իրերի 50 հավաքածու Արցախից Հայաստան հարկադիր տեղափոխված երեխաների համար (Global Shapers-ի հետ համատեղ)՝ 2 050 դոլար (1.05 մլն դրամ)։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00։00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Արցախյան պատերազմի հետևանքով բազմաթիվ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում՝ կորցնելով ամեն ինչ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+