Բեյրութի պայթյունից տուժած լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին և եղբայրներին սպասում է գրկաբաց»,-գրել է նախարարը։
Ըստ Բաթոյանի՝ Երևանի ավագանու որոշման նախագծի համաձայն, Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







