Ուսումնարաններ և քոլեջներ ընդունվելու համար այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա»,- գրել է նախարարը։
Հարությունյանը նշել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող են ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







