ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը:
«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասվում է ՃՈ հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







