ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 8-ին, հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակ իմքայլական Սոֆյա Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի՝ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները, երեխաներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Խաչատրյանը նշեց, որ այժմ պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ: