Վրաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրել այն օգնությունը, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նրա խոսքով՝ վրացական կողմն օգնություն կցուցաբերի՝ կախված այն կարիքներից, որոնք հայկական կողմը կբարձրաձայնի։
«Վրացական կողմը պատրաստ է հարևան երկրին տրամադրել այն օգնությունը, որը նրան պետք է», — հայտարարել է Տիկարաձեն:
Ավելի վաղ Վրաստանն ու Հայաստանն առցանց հանդիպման ժամանակ արդեն փոխանակել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի փորձը: Այն ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան հայտարարեց, որ Թբիլիսին իր բժիշկներին կուղարկի Հայաստան ՝ հարևան երկրին օգնություն ցուցաբերելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







