Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:55

Եկեք հարկերը դիտարկենք որպես պետական ծառայությունների վճարում. նախարար

Անշարժ գույքի հարկման փոփոխությունների թեմայով երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ բարեփոխումն այս ոլորտում այն նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որոնք ձեռնարկվել են հարկային համակարգի ռազմավարության փոփոխման համար։

«Մեր առջև խնդիր էր դրված մեղմել հարկային բեռը տնտեսության խթանման համար, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել պետբյուջե մտնող եկամուտների ստեղծված մակարդակը։ Ուղղակի հարկերի մակարդակի իջեցման պարագայում պետք էր որոշակիորեն բարձրացնել անուղղակի հարկումը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում», — ասաց Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ այդ սխեմայում տեղավորվում է նաև 23 % մակարդակում արձանագրված եկամտահարկի դրույքաչափերի հավասարեցումը, և այդ ժամանակ կշտամբանքներ էին հնչում հավասարեցման, առաջադիմական սանդղակի վերացման հարցում։

«Խնդիրն այն է, որ պրոգրեսիվ եկամտահարկը ֆորմալ բնույթ է կրել, և հարկատուների մոտ 65%-ը, միևնույն է, ընկնում է 23%-ի հարկման տակ։ Այս ամենով պայմանավորված՝ անհրաժեշտություն եղավ վերանայել տեսանելի գույքի գույքահարկը, մասնավորապես ՝ անշարժ գույքի նկատմամբ հարկերի դրույքաչափերը»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է վերանայել վերաբերմունքը հարկման նկատմամբ ընդհանրապես, և անշարժ գույքի հարկի նկատմամբ․

«Հարկն ընկալվում է որպես բեռ, բայց դա այնքան էլ այդպես չէ, դա ավելի շուտ պահանջի իրավունք է։ Հարկ վճարողը, վճարելով հարկերը, փաստացի իրավունք է ստանում պահանջել այն ծառայությունները, որոնք նրան պետք է մատուցվեն պետական կամ համայնքային բյուջեից: Քաղաքացին ոչ միայն արտադրող է, այլ նաև պետական ծառայությունների սպառող, և այս տեսանկյունից նման թեզը տրամաբանական է»։

Նոր մոտեցման էությունը, նախարարի խոսքով, այն է, որ հարկը գանձվի շուկայական արժեքի հիման վրա, որին պետք է մոտենա նաև կադաստրային հարկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+