2020 թվականի ապրիլին ԵԱՏՄ-ում տնտեսապես ակտիվ բնակչության 1.7%-ը գործազուրկ է: Խոսքը շուրջ 1.6 մլն քաղաքացիների մասին է, որոնց թիվը 2019թ.-ի ապրիլի համեմատ աճել է 41%-ով: Այս մասին նշվել է ԵՏՀ-ի կողմից ներկայացված գործազրկության մասին հաղորդագրությունում:
Հայաստանում 2020թ.-ի ապրիլին գործազուրկների թիվը կազմել է 60.7 հազար մարդ, Բելառուսում՝ 9.7 հազար, Ղազախստանում՝ 155.5 հազար, Ղրղզստանում՝ 77.8 հազար, ՌԴ-ում՝ 1.3 մլն մարդ:
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականների՝ ԵԱՏՄ-ում 2019թ.-ին տնտեսապես ակտիվ բնակչության 4,8%-ը գործազուրկ է: Ընդ որում՝ Հայաստանում 2019թ.-ին գործազրկությունը կազմել է 17.9%, Բելառուսում՝ 4,1% (2020թ.-ի 1-ին եռամսյակ), Ղազախստանում՝ 4,8% (2020 թ.-ի 1-ին եռամսյակ), Ղրղզստանում՝ 6,2% (2018 թ.), Ռուսաստանում՝ 4,6% (2020 թ.-ի 1-ին եռամսյակ):
Համեմատության համար նշենք, որ Հունաստանում գործազրկության մակարդակը կազմել է 16.6% (2019թ.), Ֆրանսիայում ՝ 7,8% (2020 թ.-ի 1-ին եռամսյակ), ԱՄՆ-ում ՝ 3,8% (2020թ.-ի 1-ին եռամսյակ), Գերմանիայում՝ 3,1% (2019թ.), Լեհաստանում՝ 3% (2019թ.), Ճապոնիայում՝ 2,4% (2020թ.-ի 1-ին եռամսյակ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







