Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին հաղթական շքերթով անցան ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայողները՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանեցին Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշը։
Հիշեցնենք, որ համավարակով պատճառով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ից տեղափոխվել էր հունիսի 24։
Զորահանդեսին ներկա է գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոնյանը։
Նշենք, որ շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է․ 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







