Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:27

ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, իսկ հացի արտադրություններից մեկում աշխատակիցները չեն պահել սոցիալական հեռավորությունը, աշխատել են առանց դիմակների:

Արձանագրված խախտումների հիմքով մի շարք կազմակերպությունների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետատուն։

Մի քանի հանրային սննդի կետեր կատարված կրկնայցերը փաստել են, որ ուժեղացված ստուգումները տալիս են դրական արդյունքներ. թերացումներն ու խախտումները նվազել են:

Նախորդ երկու օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով՝ այսօր ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը, որոնք անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք են ունեցել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ:

Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. այս տնտեսավարողները պարետի որոշումների կրկնակի խախտողներ են:

Ստուգայցերը շարունակվելու են, խախտումների հիմքով կասեցումները՝ նույնպես: Կրկնախախտումներին կհետևեն ավելի խիստ պատժամիջոցներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+