Ապրիլ ամսին Հայաստանում փակվել է 71 471 աշխատատեղ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե միայն կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, ապա ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում կունենանք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ երբ մայիսին սկսել ենք դուրս գալ սահմանափակումներից, այդ ամիս վերականգնվել է 50 094 աշխատատեղ՝ հայտնելով, որ աշխատատեղերի վերականգնման գործընթացը շարունակվում է։
«Սա չի նշանակում, որ մենք այդ տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, այլ վերականգնման պրոցեսում ենք։ Վերականգնման պրոցեսը պետք է շարունակենք, որպեսզի կարողանանք նոր տնտեսական ցուցանիշների հասնենք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտնեց, որ այս վիճակագրությունը չի կարող կասկածելի համարվել, քանի որ այն ձևավորվում է գործատուների կողմից վճարված աշխատավարձերի հարկերի հիման վրա։
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է նվազեցնել լոքդաունի վերադառնալու հնարավությունը, քանի որ դա առողջապահական առումով, ճիշտ է, տանում է թվերի նվազեցման, սակայն տնտեսական առումով կարող այնպիսի կոլապս լինել, որ տասնամյակներով չկարողնանք վերականգնվել։
«Եթե թվերն այնքան մեծանան, որ ստիպված կրկին գնանք լոքդաունի, ապա գուցե 71 հազարի փոխարեն կորցնենք 150 հազար աշխատատեղ։ Եվս մեկ անգամ նշում եմ՝ ապրիլին փակված 71 471 աշխատատեղերից 50 094-ը մայիսին վերականգնվել է: Հավատում եմ, որ հունիսին մյուս մասն էլ կվերականգնվի»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







