Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Արցախի Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ կորոնավիրուսային ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 98 քաղաքացու մոտ, որից 58-ն առողջացել են։
Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







