Համավարակով պայմանավորված՝ պապուրդի թվերը մտահոգիչ էին, կարևոր է հասկանալ՝ որքան մարդ է պահպանել աշխատանքը, սակայն դրա դիմաց վարձատրություն չի ստացել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին մենք երրորդ անգամ կրկնում ենք դրամաշնորհային միջոցառում, որին նպատակն է անհատույց աջակցել այն ձեռնարկություններին 5-րդ, 10-րդ միջոցառումների շրջանակներում, մեկնակում է նաև 21-րդ միջոցառումը, որով փորձում ենք աջակցել այն ձեռնարկություններին, որոնք աշխատատեղ և աշխատավարձի ֆոնդ չեն կրճատում»,- ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը նշեց, որ այս պահին դրությամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը վերաբերում է 12 հազար մարդու։
«Մենք առաջին օրվանից՝ մարտի 14-ից, ամեն ինչ արել ենք, որպեսզի չլինի մի իրավիճակ, որի հետևանքով կորցնենք աշխատատեղեր, քանի որ պայմանավորված համավարակով՝ մասնավոր հատվածում առաջանում են ծախսերի կրճատման խնդիր»,- ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը նշեց, որ այդ նպատակով հատկացրել են ռեսուրսներ, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա անտոկոս դրակական միջոցներ ներգրավի, որպեսզի աշխատավարձ վճարի․ դա իրականացվել է 3-րդ, 5-րդ, 18-րդ միջոցառումների շրջանակներում, և կիրականացվի նաև 21-րդ միջոցառման շրջանակներում ՝միաժամանակ ընդգծելով, որ այդ միջոցառումները դեռևս շարունակվում են և ուժի մեջ են։
Խոսելով հարցի ռազմավարական լուծումների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ պետք դիտարկել նաև մայիս-հունիսի ցուցանիշները, որպեսզի հասկանան՝ շոկից դուրս է եկել տնտեսությունը, թե՝ ոչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







