Պետք է այնպես անենք, որ դիմակ չկրելը դռնա ամոթ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այսօր իրենց խնդիրն այն է, որ մարդկանց պարտադրեն կրեն դիմակներ և պահպանեն հակահամաճարակային կանոնները, բայց դա պետք է լինի հակամաճարակային շարժում, երբ զանգվածաբար բոլորը միմյանց պարտադրեն դիմակներ կրել, իսկ հնարավորություն ունի դիմակներ նվիրի։
«Մենք հիմա այդպիսի մեխանիզմ ներդնելու տարբերակն էլ ենք քննարկում։ Հանձանարարել եմ, որ ոստիկանները, նրանց ում տուգանում են 10 000 դրամով դիմակ չկրելու համար, նաև դիմակներ նվիրեն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է ապահովել այս հանձնարարակի կատարումը հենց վաղվանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







