ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, տեղի ունեցած նիստում որոշեց մրցույթով օտարել ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասը։
Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով սահմանվում է 1 294 090 800 դրամ։ Գնորդը պարտավոր է նաև վճարել Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 40 600 200 դրամ։
Մրցույթի անցկացումը պետք է կազմակերպվի եռամսյա ժամկետում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







