Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրդյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է հայ բժիշկ, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը:
Բժիշկ Ռոստոմյանն աշխատել է Երևանի 1-ին մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցում։
1989թ․-ին Կրասնոդար է մեկնել, այնտեղ բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո՝ Կալինինգրադ է տեղափոխվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







