Եվ Գավառ և Նորատուս համայնքները բնականոն կյանքով են ապրում։ Վիճակը խաղաղ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած միջադեպին։
«Իրավական պրոցեսը շարունակվում է։ Գործով մեծ թվով վկաներ ու մասնակիցներ են անցել։ Գրեթե ամբողջ իրականությունը պարզ է»,- ասաց մարզպետը։
Հարցին՝ արդյոք միջադեպի 500 մասնակիցն էլ պատասխանատվության ենթարկվելու՞ են, մարզպետն ընդգծեց, որմեծ մասը մտել է հիվանդանոց, որևէ գույք չի վնասել,որևէ մեկին չիվնասել, իսկ իրավապահ համակարգը փաստական տվյալներն ունի։
Անդրադառնալով Գավառի դեպքերից հետո մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատմանը, Սանոսյանն ասաց. «Չեմ կարող դա մեկնաբանել, քանի որ դա իմ տիրույթում չէ։ Իրավիճակը եղել է հետևյալը. ոստիկանական ուժերը քանակապես մի քանի անգամ զիջել են մեր քաղաքացիներին։ Քաղաքացիները հաշվի առնելով, որ սպանություններ է տեղի ունեցել հոգեբանորեն լարված իրավիճակում են եղել»։
Նշենք, որ այս պահին Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար։30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են: Նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







