Արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 9-ին մի շարք որոշումներ է ստորագրել հակահամաճարակային կանոնները չկատարելու կապակցությամբ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին:
Երկու որոշմամբ 24 ժամով կասեցվել է ընդհանուր առմամբ 170 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը և 72 ժամով դադարեցվել է եւս երկու կազմակերպությունների աշխատանքը։
Հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար դադարեցվել է 2219 կազմակերպությունների գործունեություն: Ընդհանուր առմամբ՝ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 24761 ստուգում, որից 756-ը՝ հունիսի 8-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







