2020թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել:
ՀՀ քնչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 1982թ. ծնված՝ Երևան քաղաքի բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով:
Վերջինիս ձախ ոտքի գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված կարմրադարչնագույն հեղուկով: Դեպքի վայրից հայտնաբերվել է նաև 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 պարկուճ և 2 գնդակ:
Կոմիտեից հայտնում են, որ նույն օրը Երևան քաղաքի 32-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, և վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ:
Վերջինս ձերբակալվել է՝ 38-ամյա տղամարդու սպանության կասկածանքով:
Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







