ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, նշել է, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չի գրանցվել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Փաշինյանը նշել է, որ այս տարի արձանագրվել է անկում։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է մի շարք պատճառներով։
Վարչապետի գնահատմամբ՝ գյուղատնտեսության հետագա զարգացումը հնարավոր է միայն «ինտենսիվ մոդելին» անցնելու դեպքում, քանի որ ներկայում կիրառվող մոտեցումներն աճի բավարար ներուժ չունեն։
Փաշինյանը նաև նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և 2018 թվականից ի վեր՝ գյուղացիներին տրամադրել է միլիոնավոր դոլարների աջակցություն։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել էր 11,9%-ով՝ կազմելով շուրջ 310,1 մլրդ դրամ։ Գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունն ու ձկնորսությունը միասին գրանցել էին 10,2% անկում՝ նախորդ տարվա 7,3% աճի դիմաց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







