Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:17

ԵՊՀ ռեկտորը հանձնարարել է ճշտել՝ ովքե՞ր են իրեն դեմ քվեարկել․ ԶԼՄ

ԵՊՀ ռեկտորը հանձնարարել է ճշտել՝ ովքե՞ր են իրեն դեմ քվեարկել․ ԶԼՄ

Սեպտեմբերի 11-ին ԵՊՀ ռեկտոր ընտրված պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը զայրացել է իր դեմ քվեարկողների վրա և հանձնարարել է պարզել դեմ քվեարկածներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրերին։

Ըստ լրատվականի՝ մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմում մեծ դժգոհություն է առաջացել մրցույթի և դրա արդյունքների վերաբերյալ։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ դասախոսների մի մասը տեղի ունեցածն իրական ընտրություն չի համարում՝ այն բնութագրելով որպես «վերևից հրահանգված վերանշանակում»։

Համալսարանական շրջանակներում քննադատության է ենթարկվում նաև Հովհաննիսյանի ղեկավարումը, իսկ որոշ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնում համալսարանի հետագա զարգացման վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից քվեարկությանը մասնակցել է 19-ը։ Նրանցից 14-ը կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Թերթի պնդմամբ՝ ռեկտորի դեմ քվեարկածների թվում կարող են լինել նաև խորհրդի ուսանող անդամներ։

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։

2021 թվականի օգոստոսին Հովհաննիսյանը նշանակվել էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իշխանությունները փորձում են համալսարանը քաղաքական վերահսկողության տակ վերցնել։ Նա Հովհաննիսյանի նշանակման գործընթացը համարել էր հակասահմանադրական և պնդել, որ ԵՊՀ կանոնադրության փոփոխությունները կատարվել են իշխանության նախընտրած թեկնածուին նշանակելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+