Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +24-26 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +22-27 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +19-24 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-28, հովտային շրջաններում՝ +29-33 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային՝ 28-32 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +30-33 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-34 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 32-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +18-22, նախալեռնային շրջաններում՝ +23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-33 աստիճան։
Արցախում կանխատեսվում 27 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







